Պարող տերևը

Կար չկար մի տերև կար: Այս տերևը միշտ բարձրանում է ծառը և պարելով իջնում է և մի օր էլ մի տերև պարող տերևի մոտով անցնում է և հարցնում.

– Այ տերև ինչու՞ ես անընդհադ բարձրանում ծառը և պարելով իջնում:

– Ես իմ ամբողջ օրը այսպես եմ անցկացնում դրա համար էլ սովորել եմ:

– Գիտե՞ս ես ել կուզեի քո հետ պարել:

– Արի ես շատ ուրախ կլինեմ, բայց միանգամից չես կարող պետքե սովորես:

Իմ բակի աշունը

Մեր բակում կան շատ կաղնիներ: Քանի որ դրսում աշուն է, կաղինները թափվում են ցած: Շատ եմ սիրում զբոսնել բակում և կաղիններ հավաքել: Պատրաստվում եմ իմ հավաքած կաղիններով կաղնախաղեր խաղալ: Սիրում եմ նաև հավաքել գեղեցիկ և գույնզգույն տերևներ և մայրիկիս համար տերևափունջ պատրաստել: Գեղեցիկ է աշունը մեր բակում:

Խնդիրներ

Ծառին կա 45 խնձոր: 24-ը թափվեց: Երեխաները եկան ամեն մեկը յոթ հատ խնձոր հավաքեցին: Քանի՞ երեխա խնձոր հավաքեց:

Բերքահավաքին մասնակցեց 20 աշակերտ: Նրանցից յուրաքանչյուրը հավաքեց 1 կգ խնձոր և 1 կգ խաղող: Քանի՞ կգ խնձոր և խաղող հավաքեցին միասին:

Դպրոցում կա 60 երեխա: Ամեն մեկն իր հետ բերեց 4 դդում ղափամա պատրաստելու համար: Բոլորը միասին քանի՞ դդում բերեցին դպրոց:

Այն ի՞նչն է ինչը գարնանը հագնվում է ձմռանը մերկանում է:

Այն ի՞նչն է ինչը գարնանը կանաչում է աշնանը գունազարդվում է:

Աշուն օր

Սևուկ ամպեր վար եկան
Օրան, օրան,
Սարի վրա շար եկան։


Ծագեց առավոտ
Պաղեց, սառավ օդ։

Տեղաց անձրև մաղ տալով,
Մարմանդ-մարմանդ,
Հոգնած տերև շաղ տալով։


Երկիր քուն դրավ,
Եվ թռչուն թռավ։

Աշնանային օրերը տարբեր են լինում օրինակ այսօր շատ ցուրտ է: Իսկ այսօր հոկտեմբերի հինգն է: Աշնանը հասնում է նուռը, ծիրանը, դեղձը, խաղողը և այլն:

Աղջիկը և արևը

Մի աղջիկ երեկոյան ավլում է հատակն ու աղբը թափում: Մեծ էր մեղքը, ու Արևը պատժում է նրան՝ ցերեկն արևի մոտ սևերես է մնում` մեռնում է, գիշերն ՝արթնանում: Ասում են՝ աղջկա հայրը մինչև հիմա երկաթե տրեխներով, գավազանը ձեռքին արևին է փնտրում, որ աղջկան բուժի, բայց չի գտնում նրա տունը:

Լուսին տեղեկատվական

Լուսինը Երկիր մոլորակի միակ և Արեգակնային համակարգի մեծությամբ հինգերորդ բնական արբանյակն է։ Ունենալով Երկրի տրամագծի 27%-ը և խտության 60%-ը՝ Լուսինն ունի Երկրի զանգվածի 181-ը։ Միջին հեռավորությունը Երկրի և Լուսնի կենտրոնների միջև կազմում է 384 467 կմ։ Գիշերները այն արտացոլում է Արեգակի լույսը երկրագնդի այն կիսագնդում, որտեղ չեն հասնում Արեգակի ճառագայթները։ Լուսինն իր խտությամբ երկրորդ արբանյակն է Յուպիտերի Իո արբանյակից հետո։

Իմ եռօրյա Արատեսյան ճամփորդության մասին

Ես իմ ընկերների հետ գնացել էի Արատես երեք օրով: Այնտեղ մենք բարձունք հաղթահարեցինք, խարույկ վառեցինք, ջրաներկով նկարեցին, խորոված կերանք, թոնրի գաթա կերանք, լիքը համեղ ընկույզ հավաքեցինք, լիքը խնձոր քաղեցինք, խնձորի չիր պատրաստեցինք, գամակի վրա ճոճվեցինք, փայտե ճոճանակի վրա ճոճվեցինք և ես ու ընկերներս միասին լիքը խաղացինք ուրախացանք զվարճացանք և հետ վերադարձանք: Ճանապարհին հետ գալուց մենք եկեղեցի մտանք և լիքը նկարվեցինք: