Էյֆելյան աշտարակի նկարներ

Էյֆելյան աշտարակը համարվում է Ֆրանսիայի ամենահայտնի խորհրդանիշը, որը կյանքի ընթացքում գոնե մեկ անգամ տեսնելու ցանկություն ունի Երկրի բնակչության մեծ մասը: Այս տարի լրանում է աշտարակի կառուցման 126-ամյակը, ինչի կապակցությամբ businessinsider.com-ը ներկայացրել է 7 քիչ հայտնի փաստ համաշխարհային ճանաչում ունեցող այս հուշարձանի վերաբերյալ:

1. Էյֆելյան աշտարակն իրականում Գուստավ Էյֆելի գաղափարը չէ: Աշտարակի նախագծի հեղինակներն են ինժեներներ Մորիս Կոչլինն ու Էմիլ Նուգերը:

2. Այն ժամանակ աշտարակը կառուցվել է որպես ժամանակակից գիտության խորհրդանիշ:        3. Մինչ 1930թ. Էյֆելյան աշտարակը եղել է աշխարհի բարձրագույն շինությունը: 4. Սկզբում քաղաքի բնակիչներն ուղղակի ատել են այս աշտարակը` համարելով, որ այն ամենևին չի համապատասխանում իրենց սիրելի քաղաքի ոգուն: Անգամ հայտնի գրող Գի դե Մոպասանն է ասել, որ ատում է այն: Հետաքրքրական է, որ այնուհանդերձ՝ գրողն ամեն օր ճաշել է այնտեղ, և երբ նրան հարցրել են, թե ինչու է այդպես վարվում, գրողը պատասխանել է.«Դա միակ վայրն է, որտեղից Էյֆելյան աշտարակը չի երևում»:

5. Կախված տարվա եղանակից` այն փոխում է բարձրությունը: Աշտարակը պատրաստված է կռած մետաղից, որն ամառային կիզիչ արևի ջերմությունից բարձրանում է մոտ 17 սմ-ով:

6.  Ի սկզբանե նախատեսված է եղել, որ աշտարակը կանգուն է մնալու ընդամենը 20 տարի:

7. Այն աշխարհում ամենաշատ այցելվող վճարովի հուշարձանն է: Ամեն տարի Էյֆելյան աշտարակը տեսնելու է գալիս մոտ 7 մլն մարդ:

Իմ գիրքը

Ես հիմա կարդում եմ մի գիրք, որի վերնագիրը և հեղինակն են, Ռուբեն Մարուխյան Չիկարելիի արկածները: Ես իմ գիրքը շա՜տ-շա՜տ եմ սիրում և այն շա՜տ հետաքրքիր է:

1.Քեզ դուր եկած ամենահետաքրքիր հատվածը կամ արտահայտությունը: – Լսի՛ր, ինչու՞ ես զգեստներիդ թևերն ու փողքերը ծալծլել…- ի միջիայլոց հարցրեց մայրիկն ու պատասխանի չսպասելով՝ գնաց իր գործին:

2.Առանձնացրո՛ւ հերոսներին, նկարագրի՛ր և բնութագրի՛ր նրանց: Սառնանուշը բարի էր և խելացի, տղան չարաճճի էր, հայրը բարկացած էր, մայրը հարցասեր էր, քույրիկը հակացող էր, Սահակը բարի էր, Շեկոն ուրախ էր:

3.Գրի՛ր կարծիք կարդացածդ գրքի մասին: Իմ գիրքը շա՜տ-շա՜տ հետաքրքիր է առաջարկում եմ դուք էլ կարդաք:

Աշխատասեր Հուռին

Լինում է, չի լինում՝ մի կնիկ։ Էս կնիկը մի աղջիկ է ունենում, անունը՝ Հուռի։ Աշխատասեր, գովելի աղջիկ։ Օրը մինչև իրիկուն բամբակ է մանում։
Հարևանները անունը դնում են Աշխատասեր Հուռի։ Ինչ մերն է՝ աղջկանը գովելով ման է գալի․ լիդրը գզող, լիդրը մանող, հա՛մ խճճող, հա՛մ խճուճը հանող, ձևող-կարող, հունցող-թխող, եփող-թափող, մի խոսքով՝ հուրի-հրեղեն, մատները՝ ոսկի։ 

Էս գովասանքը գնում, մի երիտասարդ վաճառականի ականջն է ընկնում։ Էս երիտասարդ վաճառականն ասում է՝ իմ ուզածն էլ հենց սա է, որ կա։ Գլխապատառ գալիս է Աշխատասեր Հուռնին ուզում է, հետը պսակվում, տանում իրենց տունը։ Մի քանի ժամանակից ետը մի տասը-քսան բեռը բամբակ է առնում, տալիս կնկանը, թե՝ ես գնում եմ հեռու տեղեր առուտուրի, դու էլ էս բամբակը գզի, մանի, գամ, տանեմ ծախեմ, հարստանանք։ 

Անբան Հուռին է, արագ գզում, մանում է։ Մի օր էլ գետի ափովն անց կենալիս լսում է, որ գորտերը կոկռում են։  – Փե՛փել․․․ Կե՛կել․․․ Փե՛փել․․․ Կե՛կել․․․ 

– Վո՛ւյ, աղչի Փեփել, Կեկել,— ձեն է տալի Աշխատասեր Հուռին,- կուզեք ձեզ վրա բամբակ ծախեմ․․․ 

– կուզե՜նք, կուզե՜նք, կուզե՜նք․․․ 

Աշխատասեր Հուռին ուրախանում է։ Գնում է, բամբակը կրում, բերում, ածում գետը։ 

– Մի քանի օրից ետը կգամ, որ փողը տաք։ 

Գնում է, մի քանի օրից ետ է գալի։ Գորտերը էլի կռկոում են, 

– Փե՛փել-Կեկել․․․ Փե՛փել-Կեկել․․․ 

– Աղչի Փեփել, Կեկել, դե մեր փողը բերեք։ 

Գորտերը շարունակում են կռկռալ, իսկ փողը չեն բերում։

– Դե որ էդպես է, – ասում է Աշխատասեր Հուռին, – ես ինքս կգտնեմ:

Ասում է տալի ու ոտը փոխում է, մտնում ջուրը։ Հանկարծ ոտը առնում է մի կոշտ բանի։ Հանում է, տեսնում՝ մի կտոր ոսկի։ Փեփելին ու Կեկելին շնորհակալություն է անում, ոսկու կտորը փեշը դնում, գալիս տուն։ Մարդն էլ առուտուրի տեղիցն է գալիս։ Գալիս է տեսնում՝ իրենց թարեքին մի մեծ ոսկու կտոր։ 

– Ա՛յ կնիկ, էս ի՞նչ ոսկի է։ 

Թե՝ բա չես ասիլ, բամբակը Փեփելի ու Կեկելի վրա ծախեցի, բամբակի փողն է։ 

Մարդը ո՜նց է ուրախանում, էնպես էլ դուք ուրախանաք։ Զոքանչին հրավիրում է, ընծաներ է տալի, գովում է, շնորհակալություն է անում, որ էնպես խելոք, շնորհքով, աշխատասեր աղջիկ է մեծացրել։ Քեֆ է սարքում, նստում են քեֆի։ 

Զոքանչը խորամանկ կին է լինում։ Իմանում է, թե բանը ինչպես է պատահել, վախենում է՝ փեսեն էլի աղջկանը գործ հանձնի, ու գաղտնիքը բացվի։ Քեֆի լավ ժամանակը մի բզեզ է ներս մտնում ու բռռացնելով պտտվում սենյակում։ Էս զոքանչը վեր է կենում, գլուխ է տալի բզեզին։ Ասում է․ 

– Բարով եկար, մորքուր ջան, ո՜նց ես, ո՛րտեղ ես, էսքան ժամանակ չես երևում․․․ Ախր քեզ ո՞վ էր ասում՝ էդքան բան անես, որ էդ օրն ընկնես․․․ 

Փեսեն մնում է զարմացած։ Ասում է․ 

– Ա՛յ մեր, խելագարվեցի՞ր, քեզ ի՞նչ պատահեց, էդ բզեզին էդ ի՞նչ ես ասում, մորքո՞ւրս որն է․․․ 

Զոքանչը թե․ 

– Ա՛յ որդի, քեզանից ինչ թաքցնեմ, դու էլ իմ որդին ես։ Չես ասիլ՝ էս բզեզն իմ մորքուրն է։ Խեղճը շատ աշխատասեր կնիկ էր։ Ամբողջ օրն աշխատում էր, շատ աշխատելուց կուչ եկավ, պստիկացավ, էնքան պստիկացավ, որ դառավ բզեզ։ Մեր ցեղն էսպես է։ Շատ աշխատասեր ենք։ Բայց աշխատելուց պստիկանում, բզեզ ենք դառնում։

Վերջալույս

Մարդ ու կնիկ վերջալուսի տակ տխուր նստում են դռանը, ու միտք են անում, թե ինչ պատասխան տան Հրեշին, կամ, ով գիտի, ինչ կհարցնի նա․ ո՞վ կիմանա Հրեշի միտքը։

– Ա՛յ թե ինչ դուրս կգա, երբ մարդ Հրեշի հետ գործ բռնի․․․ Հրեշի հետ հաշիվ ունենա․․․ Հրեշից լավություն ընդունի․․․- հառաչելով զղջում էին մարդ ու կին, բայց անցկացածն անց էր կացել, էլ հնար չկար։ Իսկ զարհուրելի գիշերը արդեն վրա էր հասնում։

Նռան խորհրդանիշեր

Հայկական ավանդության մեջ նուռը կյանքի, ծաղկման, առատության և ամուսնության խորհուրդն ունի: Նռան գույնն ասոցացվում է ծաղկման, իսկ նրա բազում հատիկները` սերնդագործության հետ:

Պատահական չէ, որ հին հայկական հավատալիքներում հարսը նուռը խփում էր դռանը, որպեսզի իմանար, թե քանի զավակ է ունենալու: Ինչքան շատ հատիկներ թափվեին, այնքան շատ զավակ նա կունենար: Նռան խորհրդաբանությունն օգտագործվել է նաև հայկական ճարտարապետության, գորգագործության, կիրառական արվեստում և մանրանկարչության մեջ:

Իբրև ազգային խորհրդանիշ` այն այժմ սկսել է կիրառվել նաև համակարգչային գրաֆիկայում, գովազդներում և տարբեր տեսահոլովակներում: Նռան խորհրդանիշն իրենց ֆիլմերում օգտագործել են Սերգեյ Փարաջանովը «Նռան գույնը» ֆիլմում, ինչպես նաև Ատոմ Էգոյանը` «Արարատում»:

Արարատյան թագավորության ժամանակաշրջանում նուռը պաշտվել է իբրև կենաց ծառի պտուղ: Քրիստոնեության շրջանում մինչև Է դարը նռան պատկերագրություն չունենք, բացառություն է այս առումով Զվարթնոցի տաճարը: Պահպանված միակ վկայությունը քարե մի սյուն է նռան պատկերով, որը գտնվել է Սարդարապատում: