Աշնան բանաստեղծություն

1.Աշնան օրերն են հասել,
Իջել է ամպը սարին,
Եւ հրաժեշտ է ասել,
Կռունկը մեր աշխարհին:

Բարդին էլ չի սոսափում
Արագիլի թեւի տակ,
Դեղին թերթեր է թափում
Առվակի մեջ կապուտակ:

Կարմիր խարույկ է կարծես
Ծեր տանձենին անտառի,
Թվում է, թե մոտ վազես,
Ձեռք ու ոտքդ կվառի…

Քամին շատ էր թափառել,
Պարապ-սարապ թեւը կախ,
Բայց արդեն գործ է ճարել,
Տեսեք ինչքան է ուրախ:

2.Սևուկ ամպեր վար եկան,

օրան օրան

սարի վրա շար եկան:

Ծագեց առավոտ

պաղեց սառավ օդ

Տեղաց անձրև մաղ տալով

մարմանդ, մարմանդ

հոգնած տերև շաղ տալով:

Երկիր քուն դրավ

և թռչուն թռավ:

Ողջույն ձմեռ

Ողջույն ձմեռ, ես քեզ շա՜տ-շա՜տ եմ կարոտել: Ես քեզ սիրում եմ որովհետև դու բերում էս Ամանոր, ձյուն, գեղեցկություն, տոնածառ և ընծաներ: Մենք շատ ուրախ ենք, որ ձնագնդիկ ենք խաղում և տոնածառն ենք զարդարում:

Моё любимое армянское блюдо

Я люблю хаш. Как готовят хаш? Ноги коровы чистят, моют и начинают варить в воде. Хаш готовится всю ночь. Утром его подают с чесноком и сушёным лавашем. Каждый для себя в бульон добавляет соль и чеснок на вкус и сушеный лаваш. С блюдой подают солёные огурцы, солёный перец, редис и свежую зелень.

Բանջարեղենների մասին հեքիաթ

Լինում են չեն լինում լիքը բանջարեղենների ընտանիք է լինում: Պարոն վարունգը, տիկին բազուկը, ընկեր կաղամբը, երեխա սխտորը, մորաքույր ծաղկակաղամբը, մայրիկ լոլիկը և հայրիկ գազարը: Մի անգամ մայրիկ լոլիկը հայրիկ գազարի հետ երեխա սխտորին տանում են դպրոց: Երեխա սխտորին նայում են և ասում են. -Դու շատ փոքրիկ էս, բայց շատ պետք էս թթու լինելու համար:

Ճանճը

Մի հոգնած եզ վարատեղից տուն էր գալիս: Պոզին մի ճանճ էր նստած: Մի ուրիշ ճանճ նրան հարցնում է, թե եզի հետ որտեղից է գալիս: նա էլ քիթը տնկած ասում է, որ գալիս է վարատեղից վար անելուց:

Պարող տերևը

Կար չկար մի տերև կար: Այս տերևը միշտ բարձրանում է ծառը և պարելով իջնում է և մի օր էլ մի տերև պարող տերևի մոտով անցնում է և հարցնում.

– Այ տերև ինչու՞ ես անընդհադ բարձրանում ծառը և պարելով իջնում:

– Ես իմ ամբողջ օրը այսպես եմ անցկացնում դրա համար էլ սովորել եմ:

– Գիտե՞ս ես ել կուզեի քո հետ պարել:

– Արի ես շատ ուրախ կլինեմ, բայց միանգամից չես կարող պետքե սովորես: