Իմ 2021-ը

Այս տարի մենք դպրոցում ունեցել ենք շատ հետաքրքիր ճամփորդություններ, ծեսեր: Ճամփորդություններից ինձ շատ է դուր եկել Արատեսը: Ծեսերից ինձ դուր է եկել էրիշտայի և թթուդրիկի ծեսը: Այս տարի սովորել եմ հռոմեական թվերը, որը ես հիշել եմ և ինձ դուր էր եկել: Դժվարություններ ես չեմ ունեցել:

Ամանորը Ֆրանսիայում

Ֆրանսիայի մի քանի մարզերում Ծննդյան տոներն սկսվում են դեկտեմբերի 6-ին՝ Սուրբ Նիկողայոսի օրը։ Հենց այդ օրն է ֆրանսիացի Ձմեռ Պապ Պեր Նոելը նվերներ և կոնֆետներ բաժանում լավ ու ջանասեր երեխաներին։ Փայտե մաշիկներով ու մեջքին նվերների կողովով՝ նա ժամանում է էշի վրա և թողնելով էշը դրսում՝ ծխնելույզով մտնում է տուն։ Նվերները նա դնում է կոշիկի մեջ, որը նախօրոք երեխաները թողնում են բուխարու առաջ։ Պեր Նոելի ընկերակից Պեր Ֆուետարը՝ճիպոտով պապիկը, հիշեցնում է Պեր Նոելին այն մասին, թե ինչպես է տարվա ընթացքում պահել իրեն երեխան, և ինչի է նա ավելի արժանի, նվերների, թե՝շրմփոցի։ Մի քանի մարզերում Պեր Նոելը փոքրիկ նվերներ է բերում դեկտեմբերի 6-ին և նորից վերադառնում է Ծննդյան տոներին մեծերով։ Նվերներ կարող է բերել նաև Պյոտի Նոելը՝ երեխա Հիսուսը։

Ըստ ավանդության Ամանորը Ֆրանսիայում նշում են ընկերների շրջապատում, իսկ Ծննդյան տոները՝ ընտանիքի հետ։ Դեկտեմբերի 31-ին Եվրոպայի գրեթե բոլոր երկրներում նշում են Սուրբ Սեղբեստրոս 1-ինի օրը։ Ֆրանսիան բացառություն չէ։ Այդ տոնին ֆրանսիացիները շատ աղմկոտ զբոսնում են, շատ ուտում, զվարճանում են և սպասում Նոր Տարվան։ Ֆրանսիացիները փողոց են դուրս գալիս դիմակահանդեսային զգեստներով, նրանց անվանում են Սիլվեստեր-կլաուսներ։

Նոր տարին Ֆրանսիայում դիմավորում են սրճարաններում, ռեստորաններում՝ ընկերների մեծ խմբերով։ Ֆրանսիացիները կատակում են, պարում կոնաձև թասակներով և իրար վրա լցնում կոնֆետի մանր թղթեր (ռուս.՝ конфетти)։ Ամանորյա վիճակախաղը համարվում է սիրելի զվարճանքը, որի ժամանակ կարելի է շահել հավ կամ հնդկահավ։

Երկիր, որտեղ ամեն ինչ ուրիշ էր

Լինում է չի լինում մի թարս երկիր է լինում: Մենք գիտենք, որ գլխի թափահարումը վերևից ներքև նշանակում է ՝այո՛: Բայց կան ժողովուրդներ, որոնց մոտ այդ նույն շարժումը նշանակում է ՝ոչ՛, իսկ գլխի տարուբերումը աջ ու ձախ `այո՛: Այնտեղ օրինակ մենք գիշերը քնում ենք, իսկ նրանք ցերեկը և այդպես ամեն ինչ նրանց մոտ հականիշ է:

Письмо Деду Морозу

Дорогой Дед Мороз!
Меня зовут Анна, я живу в Армении.
Спасибо за подарки!
Поздравляю с Новым годом! Желаю тебе хорошо Новый год.
В этом году подари мне, пожалуйста, Я тебя хочу попиты, сюрпризы и дрон
Спасибо!
Пока.

Նամակ Ձմեռ պապիկին

Բարև իմ շատ սիրելի Ձմեռ պապիկ, ես Աննան եմ: Ես յոթ տարեկան եմ: Ես այս տարի ինձ խելոք եմ պահել: Ես սովորում եմ 3-րդ դասարանում: Ես իմ մայրիկին եմ օգնել: Ես քեզանից ուզում եմ պոպիտներ:

Քո թոռնիկ՝Աննա Մկրտումյան

Քաղաք Երևան Անդրանիկի փողոց 87 շենք 3-րդ հարկ