Էյֆելյան աշտարակի նկարներ

Էյֆելյան աշտարակը համարվում է Ֆրանսիայի ամենահայտնի խորհրդանիշը, որը կյանքի ընթացքում գոնե մեկ անգամ տեսնելու ցանկություն ունի Երկրի բնակչության մեծ մասը: Այս տարի լրանում է աշտարակի կառուցման 126-ամյակը, ինչի կապակցությամբ businessinsider.com-ը ներկայացրել է 7 քիչ հայտնի փաստ համաշխարհային ճանաչում ունեցող այս հուշարձանի վերաբերյալ:

1. Էյֆելյան աշտարակն իրականում Գուստավ Էյֆելի գաղափարը չէ: Աշտարակի նախագծի հեղինակներն են ինժեներներ Մորիս Կոչլինն ու Էմիլ Նուգերը:

2. Այն ժամանակ աշտարակը կառուցվել է որպես ժամանակակից գիտության խորհրդանիշ:        3. Մինչ 1930թ. Էյֆելյան աշտարակը եղել է աշխարհի բարձրագույն շինությունը: 4. Սկզբում քաղաքի բնակիչներն ուղղակի ատել են այս աշտարակը` համարելով, որ այն ամենևին չի համապատասխանում իրենց սիրելի քաղաքի ոգուն: Անգամ հայտնի գրող Գի դե Մոպասանն է ասել, որ ատում է այն: Հետաքրքրական է, որ այնուհանդերձ՝ գրողն ամեն օր ճաշել է այնտեղ, և երբ նրան հարցրել են, թե ինչու է այդպես վարվում, գրողը պատասխանել է.«Դա միակ վայրն է, որտեղից Էյֆելյան աշտարակը չի երևում»:

5. Կախված տարվա եղանակից` այն փոխում է բարձրությունը: Աշտարակը պատրաստված է կռած մետաղից, որն ամառային կիզիչ արևի ջերմությունից բարձրանում է մոտ 17 սմ-ով:

6.  Ի սկզբանե նախատեսված է եղել, որ աշտարակը կանգուն է մնալու ընդամենը 20 տարի:

7. Այն աշխարհում ամենաշատ այցելվող վճարովի հուշարձանն է: Ամեն տարի Էյֆելյան աշտարակը տեսնելու է գալիս մոտ 7 մլն մարդ:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *