Ճամփորդություն դեպի փոքրիկ Էյնշտեյն գիտությունների թանգարան

Մենք այսօր գնացինք Փոքրիկ Էյնշտեյն գիտությունների թանգարան: Այնտեղ մենք իրականացրեցինք ֆոկուսներ և փորձեր: Ես մտա մի կախարդական տուփի մեջ որտեղ իմ վիզը կտրված էր: Իմ վիզը կտրված էր, որովհետև դիմացում հայլիներ կան և տեսնում էնք, որ մեր վիզը կտրված է: Հիմա ես կպատմեմ թանգարանի մասին:

Փոքրիկ Էյնշտեյն գիտության թանգարանը ինտերակտրվ թանգարան է, որտեղ ցուցադրված
է մոտ 30 ցուցանմուշ ֆիզիկայի տարբեր բնագավառներից՝ էլեկտրականություն,
մագնետիզմ, ստատիկ դաշտ և այլն։ Ի տարբերություն մյուս թանգարանների, այստեղ
ցուցանմուշներին ձեռք տալը ոչ թե արգելվում է, այլ՝ խրախուսվում։
Տոմսի արժեքն է 3․000 դրամ բոլոր տարիքային խմբերի համար։
Մինչև 14 տարեկան երեխաները մտնում են մեծահասակի ուղեկցությամբ, ով նույնպես
տոմս է ձեռք բերում։
Խմբային այցելուիթյունների դեպքում՝ 15 և ավելի երեխայի համար աշխատանքային
օրերին գործում է զեղչ՝ 15% ։ Ամեն 5 երեխայի հետ մտնում է մեծահասակ, ով
նույնպես վճարում է:

Նռան խորհրդանիշեր

Հայկական ավանդության մեջ նուռը կյանքի, ծաղկման, առատության և ամուսնության խորհուրդն ունի: Նռան գույնն ասոցացվում է ծաղկման, իսկ նրա բազում հատիկները` սերնդագործության հետ:

Պատահական չէ, որ հին հայկական հավատալիքներում հարսը նուռը խփում էր դռանը, որպեսզի իմանար, թե քանի զավակ է ունենալու: Ինչքան շատ հատիկներ թափվեին, այնքան շատ զավակ նա կունենար: Նռան խորհրդաբանությունն օգտագործվել է նաև հայկական ճարտարապետության, գորգագործության, կիրառական արվեստում և մանրանկարչության մեջ:

Իբրև ազգային խորհրդանիշ` այն այժմ սկսել է կիրառվել նաև համակարգչային գրաֆիկայում, գովազդներում և տարբեր տեսահոլովակներում: Նռան խորհրդանիշն իրենց ֆիլմերում օգտագործել են Սերգեյ Փարաջանովը «Նռան գույնը» ֆիլմում, ինչպես նաև Ատոմ Էգոյանը` «Արարատում»:

Արարատյան թագավորության ժամանակաշրջանում նուռը պաշտվել է իբրև կենաց ծառի պտուղ: Քրիստոնեության շրջանում մինչև Է դարը նռան պատկերագրություն չունենք, բացառություն է այս առումով Զվարթնոցի տաճարը: Պահպանված միակ վկայությունը քարե մի սյուն է նռան պատկերով, որը գտնվել է Սարդարապատում:

Բնագիտական փորձեր

ՓՈՐՁ#1 Եփած ձուն

Եփած ձուն հեշտությամբ պտտվում է սեղանի վրա , իսկ հում ձուն դժվարությամբ է պտտվում ,կարելի է ասել չի էլ շարժվում հարթ տարածության վրա: Պատճառն այն է , որ հում ձվի մեջ դեղնուցն ու սպիտակուցը շարժվում են , խանգարելով , չթողնելով ձվին պտտվել: Եփած ձվի պինդ պարունակությունը թույլ է տալիս նրան   պտտվել , հեշտությամբ շարժվել:

ՓՈՐՁ#2 Ցատկող ձուն

Անհրաժեշտ են ` ձու, ջուր, քացախ, թաս և լապտերիկ:

1.Հում ձուն դնենք ջրով լի բաժակի մեջ և թողնենք մի քանի ժամ:

2. Մի ուրիշ հում ձու դնենք քացախով լի բաժակի մեջ  և նույնպես թողնենք մի քանի ժամ:

4. Հետո  նայենք , տեսնենք , թե ինչ  տեղի  կունենա:  Կտեսնենք , որ ջրում գտնվող ձվի հետ ոչինչ  չի պատահել:Իսկ  այն ձուն ,որը գտնվել էր քացախաջրում փոխվել էր` նրա կճեպը փափկել է  :Այդ ձվի  կճեպը , եթե շոշափես ,  կհիշեցնի ռեզինե գնդակի:

5. Հիմա փորձենք  ձվերով  2 բաժակները թողնել 7 օր:Դրանից հետո վերցնենք  քացախաջրի  մեջ եղած ձուն և մութ սենյակում նրա  վրա լապտերիկ  պահենք  : Ձուն լույս  կարտացոլի:

Մեկ ուրիշ տարբերակ

Հանիր ձուն քացախից , պահիր թասի վրա որոշ բարձրության վրա:

Ձուն բաց  թող: Կարծում ես այն կջարդվի: Փորձիր և կտեսնես , որ այն<< վեր կցատկի>>, չի ջարդվի  : Քացախի  մեջ գտնվող ձվի կճեպը  ենթարկվում է զանազան փոփոխությունների,   սկզբից փափկում է , իսկ հետո ասես  անհետանում է:

ՓՈՐՁ#3 Լողացող ձուն

Այս փորձի համար մեզ անհրաժեշտ է 2 ձու, 2 բաժակ ջուր և աղ։
Զգուշորեն տեղադրում ենք ձուն ջրով լի բաժակի մեջ։ Քանի որ ձվի խտությունը ավելի մեծ է, այն միանգամից իջնում է բաժակի հատակը։ Երկրորդ  բաժակի մեջ մի քանի ճաշի գդալ աղ ենք լցնում և լուծում, ինչից հետո միայն լուծույթի մեջ գցում ենք ձուն։ Զարմանալի է, սակայն երկրորդ ձուն չի սուզվի։

Բացատրություն՝ Ձվի միջին խտությունը շատ ավելի մեծ է քան ջրինը։ Սակայն աղաջրի խտությունը ավելի մեծ է քան ձվինը։

ՓՈՐՁ#4 Աղը, բիբարը և փուչիկը

Թղթի վրա լցնենք  աղ և բիբար/սև կամ կարմիր/:Աղն ու բիբարը լավ խառնենք:Վերցնենք մի հատ փուչիկ ու փչենք:Փչած փուչիկը քսենք բրդյա շորին:Հետո այն մոտեցնենք աղու բիբարի խառնուրդին:Ինչ կտեսնենք:

Բիբարը կկպչի փուչիկին, իսկ աղը կմնա իր տեղում: