Նռան խորհրդանիշեր

Հայկական ավանդության մեջ նուռը կյանքի, ծաղկման, առատության և ամուսնության խորհուրդն ունի: Նռան գույնն ասոցացվում է ծաղկման, իսկ նրա բազում հատիկները` սերնդագործության հետ:

Պատահական չէ, որ հին հայկական հավատալիքներում հարսը նուռը խփում էր դռանը, որպեսզի իմանար, թե քանի զավակ է ունենալու: Ինչքան շատ հատիկներ թափվեին, այնքան շատ զավակ նա կունենար: Նռան խորհրդաբանությունն օգտագործվել է նաև հայկական ճարտարապետության, գորգագործության, կիրառական արվեստում և մանրանկարչության մեջ:

Իբրև ազգային խորհրդանիշ` այն այժմ սկսել է կիրառվել նաև համակարգչային գրաֆիկայում, գովազդներում և տարբեր տեսահոլովակներում: Նռան խորհրդանիշն իրենց ֆիլմերում օգտագործել են Սերգեյ Փարաջանովը «Նռան գույնը» ֆիլմում, ինչպես նաև Ատոմ Էգոյանը` «Արարատում»:

Արարատյան թագավորության ժամանակաշրջանում նուռը պաշտվել է իբրև կենաց ծառի պտուղ: Քրիստոնեության շրջանում մինչև Է դարը նռան պատկերագրություն չունենք, բացառություն է այս առումով Զվարթնոցի տաճարը: Պահպանված միակ վկայությունը քարե մի սյուն է նռան պատկերով, որը գտնվել է Սարդարապատում:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *